01 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»

51CF8E98-49C4-486B-B060-AAD7D54974DF

Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս թիվը միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն է ներկայացնում:

Սամվելյանի ներկայացրած թիվը նաեւ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատում՝ նշելով, սակայն, որ, բացի հաստատված ու Կարմիր խաչի ուշադրության կենտրոնում գտնվող 33 ռազմագերիներից, չհաստատված, բայց փաստերով հաստատված դեպքերը 80-ն են: «Մեր փաստահավաքությունը կարողացել է հիմնավորել գերեվարման հավելյալ առնվազն 80 դեպք, ու չենք բացառում՝ գերեվարման նոր դեպքեր էլ լինեն, պարզապես մեր գործունեությամբ այդքանն ենք կարողացել հիմնավորել,- նշում է նա՝ ավելացնելով։- Ցավոք, եղել է շուրջ 40 անձի դեպք, որ գերեվարվելուց հետո սպանվել կամ գնդակահարվել են: Դա վկայող ապացույցներ ունենք: Ինչ վերաբերում է վերոնշյալ 80 դեպքին, ապա անհայտ է վերջիններիս ճակատագիրը:

Նրանք կարող են կենդանի լինել, բայց իրավական դաշտից դուրս բերվեն ու դառնան բռնի անհետացածներ կամ սպանվածներ, բայց Ադրբեջանը ո՛չ հաստատում է նրանց գերեվարումը, ո՛չ էլ վերադարձնում է դիերը՝ կատարած հանցագործությունները չինքնախոստովանելու համար»:

Նկատենք, որ վերջին շրջանում գերիների, առավել եւս՝ նրանց հավանական վերադարձի մասին հայտարարություններ չեն հնչում, եւ դա՝ այն դեպքում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր. «Գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում»:

Հայտարարությունից այժմ ավելի քան տարիուկես է անցել, բայց մինչեւ այս պահը մեր հայրենակիցները Բաքվի բանտերում շարունակում են տանջվել ու կտտանքների ենթարկվել: Ընդհանուր առմամբ, ստացվում է՝ Բաքվի բանտերում այս պահի դրությամբ, հավանական է, մոտ 120 ռազմագերի կարող է պահվել»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ