27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ կապիտուլյանտ իշխանությունները փորձում են հանրության ուշադրությունը շեղել հերթական շինծու քրեական վարույթով. Նարեկ Թադևոսյան

ՀՀԿ անդամ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

«Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ կապիտուլյանտ իշխանությունները իրենց սովորության համաձայն փորձում են հանրության ուշադրությունը շեղել հերթական շինծու քրեական վարույթով, փորձելով Երևանի ամենասիրված քաղաքապետին լռեցնել ինչ-որ բռնագանձման կեղծ օրակարգով:

 
Մեկ անգամ ևս ցանկանում եմ հիշեցնել այս իշխանություններին. մեզ որևէ քրեական գործով կամ վարույթով չեք կարող լռեցնել, առավել ևս շեղել մեզ՝ մեր գլխավոր օրակարգից: Մենք պայքարել ենք դեռևս խորհրդային վարչախմբի դեմ, մենք պայքարել ենք ազատ և անկախ հայրենիք ունենալու համար, մեր պայքարը հանուն մեր հայրենիքի է և մեր պայքարը հաջողելու է:

Հ.Գ. Երևանի ընտրություններին պատրաստվելու փոխարեն, հիշե՛ք, որ Հայաստանը Արցախին կապող միակ «կյանքի» ճանապարհն արդեն մեկ ամսից ավել է փակ է հենց ձեր «եղբայրների» շնորհիվ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ