27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Այժմ էլ Բաքուն ընտրվում է որպես դեսպանահավաքի վայր, և դա պատահական չէ». Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հունվարի 16-18-ը Բաքվում տեղի կունենա Եվրասիայի երկրներում Իսրայելի դեսպանների պաշտոնական հանդիպումը` արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Հիշեցնեմ, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում Իսրայելի դեսպանն ադրբեջանական «ԱՊԱ»–ին հարցազրույց էր տվել՝ ասելով, որ պետք է ձևավորել միասնական ճակատ Իրանի դեմ, Իրանը ներկայացրել էր խնդիր ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար, և առաջարկել էր, որպեսզի Ադրբեջանը, Թուրքիան և Արաբական աշխարհը միավորվեն Իրանի դեմ:

Այդ նույն հարցազրույցից հաշված ժամեր անց հրապարակվեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի հարցազրույցն իսրայելական «Haaretz»-ին, որտեղ նա նշել էր, որ թեև սերտ հարաբերություններին, որոնք կան Իսրայելի և Ադրբեջանի միջև, այդուհանդերձ, Ադրբեջանը երբեք չի դառնա պլացդարմ Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար: Այս հայտարարությունները եկան փաստելու, որ այդ պլանը հստակորեն քննարկվում է:

 

Այժմ էլ Բաքուն ընտրվում է որպես դեսպանահավաքի վայր, և դա պատահական չէ: Ակնհայտ է, որ իսրայելական ներկայության մեծացման արդյունքում գնալով մեծանալու է լարվածությունն Իրան-Ադրբեջան հարաբերություններում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ