11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Կառավարությունը որոշել է փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը՝ արգելափակել սոցցանցերը. Հրապարակ

Կառավարությունը որոշել է փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը։ Ըստ նախագծի՝ ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ կլինեն, քան գործող օրենքով է։

Խոսքն ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցցանցերի մասնակի կամ ամբողջական սահմանափակման մասին է։ Գործող օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգ, սակայն համացանցի մասին խոսք չկա։

Նոր նախագծով նախատեսվում է. «ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաեւ ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում։ Ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պահպանվելու է, սակայն, «պետական կառավարման համակարգի եւ ՏԻՄ-երի, ռազմավարական նշանակության եւ պետական պահպանության ենթակա օբյեկտների եւ ենթակառուցվածքների, նաեւ առանձին կազմակերպությունների ինտերնետ հասանելիության ապահովումը»։

Այսինքն՝ հասարակությանը զրկում են համացանցից ու տեղեկատվությունից, իսկ իրենց համար՝ բացառություն անում։ Նախագիծը հանրային քննարկման կդրվի մինչեւ 2023 թ․ հունվարի 6-ը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ