19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքականացված և չքաղաքականացված անձանց մասին. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար  Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Քաղաքականացված և չքաղաքականացված անձանց մասին
____________________________
Մարդիկ, ովքեր խոսում են քաղաքական քայլերից, որոնք քաղաքական լուծումներ են պահանջում, բայց կողմ չեն քաղաքականացված պրոցեսներին, դառնում են նիկոլի հերթական զոհը։
Այս օրերին, երբ փակ է Լաչինի միջանցքը, երբ հազարավոր մեր հայրենակիցներ գտնվում են շրջափակման մեջ, այս խնդրով մտահոգ տարբեր մարդիկ փորձում են գտնել պայքարի իրենց եղանակը։
Խնդիրն այն է, որ օրերս հայտնիների կողմից ի պաշտպանություն արցախցիների ակցիա էր իրականացվել, որի նպատակը Լաչինի միջանցքի և շրջափակված մեր հայրենակիցների խնդրի բարձրաձայնումն էր: Ակցիայի իրականացումից հետո ՊԵԿ-ը որոշել է տուգանել Թամարա Պետրոսյանին (Տոմա) և Տարոն Իսպիրյանին (Պոնչին) 1 մլն դրամով: Ըստ ՊԵԿ-ի՝ արտիստներին առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսություն, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 մլն դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500 հազար ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները:
Ողջունելով այդ անձանց նախաձեռնությունները, ովքեր ինքնակամ որոշել են Արցախի խնդիրը դարձնել էլ ավելի լսելի հանրության տարբեր շրջանակների և միջազգային տարբեր կառույցների համար, ուզում եմ նաև նշել, որ հնարավոր չէ քաղաքականացված գործընթաց սկսել և հայտարարել, որ իրենք լրիվ ապաքաղաքական քայլեր են իրականացնում։
Քաղաքական տարբեր բռնաճնշումներով, ընդդիմադիր հայացքներ ունեցող, այլակարծությամբ հանդես եկող անձանց խոսքը սահմանափակող և նրանց վրա քաղաքական ճնշումներ գործադրող իշխանությունների քայլերը չպետք է երկար տևեն։
 
Ռուբեն Վարդանյանը մինչ այս պահը արել է միայն գովելի քայլեր, ում արած գործողություններն ուղղված են եղել ի նպաստ իր ժողովրդի։ Այս առումով, ուզում եմ ասել, որ Ռուբեն Վարդանյանի բախտը շատ է բերել, որ նախկինում իշխանության մաս չի եղել և բարեբախտաբար մանիպուլյացիոն այն քարոզի մեջ չի մտնում՝ անդադար ժողովրդին կերակրվող այն թեզերով, որ ամեն ինչում նախկիններն են մեղավոր, ռուս խաղաղապահներն են մեղավոր, բոլորն են մեղավոր, բացի՝ նիկոլից։ Հակառակ դեպքում Լաչինի միջանցքի այսօրվա փակվելը կկապեին 30 տարի առաջ ինչ-որ պայմանավորվածության և մտադրված փակելու հետ։
 
Ջուր պղտորողներին, բանսարկուներին, խոսք տանող բերողներին, մարդկանց, ովքեր կեղծ ժպտում են, ֆեյք էջերով իրենց իրական մտքերն են արտահայտում և մարդկանց, ովքեր տալիս են այդ պատվերները, ուզում եմ հիասթափեցնել ու ասել, որ ձեր անուններն ու մականունները, ձեր տեղը և ինչ-որ ուղղությամբ ձեզ քշող կենտրոնները մեզ համար գաղտնիք չեն և դուք ևս ինչ-որ պահի նիկոլի հետ հայտնվելու եք պատմության աղբանոցում, իսկ թե երբ կգա դիմակները պատռելու ժամանակը՝ կորոշենք մենք։ Իսկ մինչ այդ, պարզապես, ոտքի տակ մի’ ընկեք)»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ