06 Փետրվարի, Երկուշաբթի, 2023
KFC

Իշխանությունը կապամոնտաժի աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները. Փաստ

download (1)

Գործող իշխանությունները չորս տարվա ընթացքում կառավարության կառուցվածքում տարբեր փոփոխություններ են արել, իրականացրել, իրենց խոսքերով, օպտիմալացման ծրագրեր։ Ինչպես երևում է, եղածն էլ նրանց չի բավարարում: Թերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարության կողմից նոր նախաձեռնություն է նախատեսվում կյանքի կոչել. մասնավորաբար, բացի ոստիկանությունում և ԱԻՆ-ում սպասվող փոփոխություններից ու վերադասավորումներից, թերթի աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս մշակվում է ևս մեկ նախագիծ, ըստ որի, լուրջ փոփոխություններ կլինեն աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունների առումով, չի բացառվում նաև միավորման տարբերակը։

Ավելի կոնկրետ, ըստ մեր տեղեկությունների, նախնական տարբերակով իշխանությունները պատրաստվում են առողջապահության նախարարության մեջ ներառել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական բաղադրիչ ունեցող ոլորտային հատվածը։ Ինչ վերաբերում է նախարարության մնացած «բլոկների» հետագա ճակատագրին, ապա քննարկվում է այն վարչապետի աշխատակազմի շրջանակներում տեղավորելու հնարավորությունը։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, դեռևս անորոշ է, թե ինչ կարգավիճակ կմտածեն. չի բացառվում առընթեր ՊՈԱԿ ստեղծելու տարբերակը։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ վարչապետի աշխատակազմին առաջիկայում լրացուցիչ այլ լիազորություններ ևս կընձեռվեն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ