ՀԱՊԿ երեկվա նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ. Վարչապետ
![](https://henaran.am/wp-content/uploads/2022/11/33465_b.thumb_.jpg)
ՀԱՊԿ երեկվա նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց ես ուզում եմ ասել, որ, իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ ու դրական քննարկում ու այդ երկու փաստաթղթերը ուղարկվել են լրամշակման, հույս ունեմ, որ կկարողանանք լրամշակել ու գալ ընդհանուր հայտարարի», – նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե դրական է համարում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները։
«Հույս ունեմ՝ այն պայմանավորվածությունները, որ արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնենք», – ասաց Փաշինյանը։