29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից

sss

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ընդունված որոշմանը։
Բանն այն է, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը որոշում է ընդունել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր և այդ օրը սահմանել որպես ոչ աշխատանքային օր։
«Oրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ի իշխանությունների կողմից արձանագրվել են մեր խստագույն արձագանքները։ Բացի այդ էլ ամերիկյան կողմի հետ մեր շփումներում մենք շարունակում ենք բարձրաձայնել այդ մասին»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ տվյալ օրինագիծը (AB 1801) առաջադրել էր Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը։ Օրինագիծը պարտավորեցնում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին բոլոր համայնքային քոլեջներն ու պետական դպրոցներն ամբողջ Կալիֆորնիայում փակվեն, իսկ նահանգի ծառայողներին տրամադրել վճարովի արձակուրդ։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ