20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կոնդեցի տիկին Նաիրան անակնկալի է բերել Ավինյանին. Ժողովուրդ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ դեռևս հոկտեմբերի 8-ին Աջափնյակի բնակիչների հետ ունեցած հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ավինյանին անակնկալի է բերել հանգամանքը, որ, ի թիվս աջափնյակցիների, իր հետ հանդիպման է գնացել նաև Կոնդի մի բնակչուհի, որ կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով բավականին սուր հարցեր է ուղղել նախկին փոխվարչապետին:

Թերթը տեղեկացավ, որ կոնդեցի տիկին Նաիրան է եղել այդ բնակչուհին, որ Ավինյանին հիշեցրել է, թե ինչպես էր վերջինս դեռևս փոխվարչապետ եղած ժամանակ խոստանում զբաղվել Կոնդի վերաչափագրման ու վերակառուցման հարցերով, այնինչ արդեն 4 տարի սայլը տեղից չի շարժվում, և Կոնդի խնդիրները միայն ավելանում են: Միջադեպի մասով մենք Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեկնաբանություն խնդրեցինք: Պատասխանի փոխարեն՝ վերոնշյալ այցի մասին պատմող գեղեցիկ ու բարի ռեպորտաժ ուղարկեցին մեզ, որտեղ, բնականաբար, տիկնոջ ու Ավինյանի խոսակցությունը ոչ ամբողջական էր, մոնտաժված տարբերակով էր ներկայացված:

Թերթի հետ զրույցում տիկին Նաիրան նշեց, որ բավականին դժգոհ է այդ հանդիպումից, ապա շարունակեց. «Ավինյանը փոխվարչապետ եղած ժամանակ էլ ասաց, որ Կոնդով զբաղվում է, կառուցապատման ծրագիր կա, այսինքն՝ կառուցապատում պետք է լիներ, բայց երբ ժամանակը եկավ, որ պետք է ասեին՝ ով է հաղթողը, ու երկրորդ փուլին անցնեին, այդպես էլ տեղի չունեցավ: Նրա հանդիպումից հետո հասկացա, որ քաղաքապետարանը Կոնդի հետ կապված հարցերում որոշ մարդկանց հետ համագործակցում է, դրա համար էլ ամեն անգամ այսպես հետաձգվում է: Ես իր հետ խոսում էի, նայում էի աչքերի մեջ, նա լուռ լսում էր, բայց որևէ կերպ չէր արձագանքում: Ինքն իր համար յոթերորդ երկնքում էր, ես էլ իր համար «աղքատի ռադիո» ասես լինեի», – դժգոհեց Կոնդի խաբված բնակչուհին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ