20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոյեմբերի 9–ի պատվիրատուները․․․ Արծրուն Պեպանյան

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանըգրում է․ «Նոյեմբերի 9–ի պատվիրատուները․․․

2018 թ․ ապրիլի 23–ի երեկոյան գործով հարկադրված էի անցնել Ամիրյան–Հրապարակ– Վերնիսաժ ուղիով: Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, ու երջանկությունից թռչկոտող բազմությունը խցանել էր ճանապարհս: Մանղալների վրա խորոված, քաբաբ, բեռնատարների թափքերից շամպայն ցողող աղջիկներ, ականջ խլացնող աղմուկ, ճիչեր…

Մի կերպ հասա Վերնիսաժ ու երբ հեռացա այնքան, որ աղմուկը թուլացավ և կարելի էր խոսք լսել, բազմությանը մատնացուցելով՝ ուղեկցիս ասացի.

– Այս բոլոր մարդիկ խոր հուսահատություն են ապրելու, հուսալքություն է համակելու նրանց: Ո՞վ է նրանց բոլորին սփոփելու, մխիթարելու:

Հիմա հետին թվով հավելեմ՝ այդ մարդիկ են պատվիրել նոյեմբերի 9–ը: Պատվիրել են անգիտորեն:

Ու այս խոսքերը մեղադրանք չեն նրանց հասցեին, ամոթանք չեն, պարսավանք չեն՝ ընդամենը փաստի արձանագրում են՝ կյանքից դաս առնելու համար:

Այո, չեմ մեղադրում, քանի որ այդքան է եղել իրենց քաղաքական խելքը: Բայց նաև չեմ ընդունում ոչ մի արդարացում, թե իբր մենք սա չէինք ուզում, մենք ուրիշ բան էինք ուզում: Այդ ինչու ես այդ նույն օրը, նույն ժամին խոր, անչափ շատ խոր տագնապի մեջ էի Հայրենիքիս ապագայի հարցով, իսկ դուք ճախրում էիք երկնքում…

Միայն չասեք, թե ձեզ զգուշացնող չի եղել: Եղել է, նույնիսկ այդ օրը, այդ նույն հրապարակում է եղել: Ահավասիկ՝ ինձ անծանոթ մի կնոջ նամակը՝

– Պարոն Պեպանյան, Ձեզ տեսա 2018–ի ապրիլի 23–ին Հանրապետության հրապարակում, Դուք անցնում էիք մռայլված դեմքով, ու ես զարմանում էի, թե ինչու Դուք մեզ հետ չեք կիսում մեր ուրախությունը: Ես հետո հասկացա, որ Դուք գիտեիք, թե ինչ աղետ է գալու մեր գլխին ու Դուք Ձեր դեմքի արտահայտությամբ զգուշացնում էիք մեզ, բայց մենք, ցավոք, ունակ չեղանք ընկալել զգուշացումը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ