28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Բոլորը պետք է հստակ հաշվի նստեն արցախցու հետ եւ պետք է մերժվի շրջանառվող արեւմտյան տարբերակը, որում Արցախը մնում է Ադրբեջանի կազմում. արցախցի պատգամավոր

6316c776f11bcc397aa2e136d57497da_XL

Բոլորը պետք է հստակ հաշվի նստեն արցախցու հետ եւ պետք է մերժվի շրջանառվող արեւմտյան տարբերակը, որում Արցախը մնում է Ադրբեջանի կազմում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով հոկտեմբերի 30-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքի եւ ԱԺ արտահերթ նիստի մասին:

«Հայաստանի իշխանությունները չեն մանեւրում եւ ուղիղ տեքստով ասում են այն, ինչի հասել են եւ ինչ են պատրաստվում անել: Բոլորս գիտենք, որ մոտ ապագայում պետք է այդ խաղաղության պայմանագիրը կնքվի: Կա շրջանառվող 2 տարբերակ, մեկը հավաքական Արեւմուտքի տարբերակն է, որտեղ փաստացի Արցախը բռնակցվում է Ադրբեջանին եւ կա ռուսաստանյան տարբերակը, որտեղ խաղաղության օրակարգը դիտարկվում է արցախյան խնդրից առանձին գործընթաց, որը բնականաբար, ընդունելի տարբերակ է, սակայն վերջին հանդիպումները եւ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք ընդունում են հավաքական Արեւմուտքի տարբերակը, ըստ էության գնում են Ադրբեջանի օրակարգով: Ցավալի է նշել, որ իրականում նույնականացված են Հայաստանի եւ Ադրբեջանի օրակարգերը: Ելնելով դրանից հստակ հանրային պահանջ կար քայլեր ձեռնարկելու, դրա դեմն առնելու, եւ երկրորդ՝ պետք է վերջապես հնչի Արցախի կարծիքը դիրքորոշումը եւ դրա համար քիչ է Արցախի իշխանությունների կարծիքը, պետք է ժողովուրդը հավաքվի եւ ասի իր կարծիքը»,-ասաց նա` նշելով, որ բոլոր քաղաքական ուժերը միակարծիք են այս որոշման հարցում:

Պատգամավորի խոսքով` հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի կողմից ազդակները միանշանակ են եւ ի շահ Արցախի են, ի շահ հիմնախնդրի կարգավորման են, ինչը չեն տեսնում ոչ Արեւմուտքից, ոչ առավել եւս ՀՀ իշխանություններից:

«Այս առումով ակնկալիքները բավականին մեծ են, եւ հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը կկարողանա ճնշում գործադրել եւ Ադրբեջանի ղեկավարի վրա եւ ցավք սրտի, ՀՀ վարչապետի վրա եւ կարողանա այնպես անել, որ չընդունվի արեւմտյան տարբերակը, այլ ռուսական տարբերակը, որը այս դեպքում փրկօղակ է Արցախի համար: Մենք այլեւս կանգ չենք առնելու, որովհետեւ կորցնելու բան էլ չունենք, արցախցին պետք է վերահաստատի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, օգտագործելու ենք բոլոր լծակները, բոլոր հնարավորությունները, որպեսզի կանգնեցնենք դեպի թշնամին հակված իշխանությունների գործողությունները: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ