03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2020
KFC

Ծեծված բժշկին արտասահման չեն տեղափոխի. Առավոտ

image_5436

“Հարսնաքարում” ծեծի ենթարկված մայոր բժշկի կյանքը փրկելու համար առողջապահության նախարարությունում կոնսուլիում են հրավիրել ու քննարկել արտերկրից բժիշկ հրավիրելու, կամ կյանքի համար այս պահին կռիվ տվող մայոր բժշկին արտերկիր տեղափոխելու հարցը: Այս մասին գրում է “Առավոտ”-ն ու նշում, որ թերթի թղթակիցը տեղեկությունը ճշտել է առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանից:

“Նա ասաց, որ երեկ ինքը այդ խնդիրն էր դրել կոնսուլիումին մասնակցող մասնագետների առջեւ, բայց վերջիններս խորհուրդ չեն տվել ոչ մասնագետ հրավիրել դրսից, ոչ էլ Վահեին տեղափոխել. “Ասացին, որ որեւէ այլ մասնագետ չի կարող նոր բան անել, ինչ մենք ենք անում: Հիմա մասնագետները շուրջօրյա հետեւում են, ուզում եմ հույս ունենալ, որ մենք կկարողանանք փրկել մայոր բժշկի կյանքը”,-գրում է թերթը:

Այն  հարցին՝ թե հույսեր կա՞ն, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա՝ նախարարը պատասխանեց. “Բժիշկը միշտ պետք է հույսեր ունենա, եթե չունեցավ՝ դա լավ չէ”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ