24 Մարտի, Ուրբաթ, 2023
KFC

Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի հետ

mhm0149041.thumb

Մենք շահագրգռված ենք Թուրքիայի հետ երկխոսության հաջող ավարտով։ Այս մասին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ես դեմ չեմ նման հանդիպմանը, ես պատրաստ եմ հանդիպման։ Հուսով եմ, որ նման հանդիպումը կարող է էական արդյունքներ գրանցել», – ասաց նախարարը՝ պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին։

Միրզոյանը նշեց, որ կողմերը պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ