19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով չի հարցաքննվել միայն Նիկոլ Փաշինյանը. Ժողովուրդ

Oրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով քրեական վարույթով հարցաքննվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցները, ոստիկանության ծառայողները, բոլոր ականատեսները, բացի Նիկոլ Փաշինյանից: Նա մինչ օրս չի հարցաքննվել:

Դեռեւս 2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են։)»։

Հետաքրքիր է՝ ինչու Նիկոլ Փաշինյանը այս դեպքով նույն խանդավառությունը չցուցաբերեց, ինչը անում էր նախկինում՝ ցույց տալու համար, թե ինքը անձեռնմխելի չէ: Միգուցե նա հասկացել է, որ այս դեպքով հարցաքննվելու դեպքում այլ հանգամանքներ ի հայտ կգան, որ իր դեմ կօգտագործվեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի էր ենթարկվել Սոնա Մնացականյանը, որը հղի էր: Ավտոշարասյանն ուղեկցող որեւէ ավտոմեքենա չէր կանգնել, կնոջը չէր օգնել: Նրանք արագ սլացել ու հեռացել էին դեպքի վայրից: Հավելենք, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ