26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Յոթնապատիկ հատուցի’ր մեր հարևաններին այն նախատինքի փոխարեն, որով նախատեցին քեզ, Տե’ր

“Օգնի’ր մեզ, Աստվա’ծ, փրկի’չ մեր, քո անվան փառքի համար։
Տե’ր, փրկի’ր մեզ և քավի’ր մեր մեղքերը քո անվան համար։
Թող հեթանոսները երբեք չասեն. “Ուր է նրանց Աստվածը”,
Այլ մեր աչքի առջև թող հայտնի լինի հեթանոսներին
Քո ծառաների արյան վրեժը, որ հեղղվեց։
Գերեվարվածների հեծեծանքը թող հասնի քեզ,
Քո բազկի զորությամբ պահպանի’ր
սպանվածների որդիներին։
Յոթնապատիկ հատուցի’ր մեր հարևաններին այն նախատինքի փոխարեն,
Որով նախատեցին քեզ, Տե’ր։
Մենք՝ քո ժողովուրդն ու քո արոտի ոչխարները,
Հավիտյան Քեզ գոհություն պիտի տանք,
Քո օրհնությունը պիտի հռչակենք սերնդեսերունդ”
 
Սաղմոս 78:9-13
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ