01 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2022
KFC

ՔՊ-ում 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը. Հրապարակ

timthumb

Իշխող ՔՊ խմբակցության թերթի աղբյուրը փոխանցում է, որ խմբակցությունում մոտ 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը։ Այսինքն՝ երկու տասնյակից էլ քիչ մարդ է դեմ այն թեզին, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Նրանց ՔՊ-ում «ոչմիթիզականներ» են անվանում։
Նրանք, իհարկե, չեն հանդգնում բացահայտ իրենց կարծիքը հայտնել՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանն արագ կգտնի նրանցից ազատվելու ձեւը, սակայն ներքին քննարկումներից ակնհայտ են դառնում պատգամավորների դիրքորոշումները։ Փոխարենը՝ մի կուռ խումբ կա, ով կողմ է Ռուսաստանից ու Արցախից ազատվելուն եւ Թուրքիայի հետ բարիդրացիությանը։ Սրանք ավելի ակտիվ են ու չեն թաքցնում իրենց տեսակետը։
Թերթին ասացին, որ ընդդիմությունը որոշ հույսեր է կապում ազգայնական հայացքներով ՔՊ-ական պատգամավորների հետ, որոնք թույլ չեն տա մեր ազգի ու պետության շահերին դեմ որոշումներ ընդունվեն, եւ երբ տեսնեն, որ դրանք անխուսափելի են, կհասկանան, որ կանխելու միակ ելքը խորհրդարանի միջոցով իշխանափոխություն իրականացնելն ու վարչապետին անվստահություն հայտնելն է։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ