26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաքվի բռնապետական վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Բաքվի բռնապետական վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է, քանզի որևէ տրամաբանական երաշխիք չկա, որ առանց ուժերի գոնե նվազագույն հավասարակշռության վերականգման, նշված թուղթն իբր ապահովագրելու է բոլոր աղետներից։

Հետևաբար ոչ մի դեպքում չի կարելի տրվել այդ ակնհայտ անհիմն գայթակղությանը, որն իրականում կործանարար մոլորություն է։

Ցանկացած համահայկական և համահայաստանյան համախմբման իրական օրակարգը պետք է դառնա լայն իմաստով Հայաստանի վերածնունդը և արդիականացումը թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման, որի առաջնային նպատակը պետք է լինի ուժերի հավասարակշռության վերականգնումը, ինչն էլ միակ իրական և իրատեսական երաշխիքն է մեր պետականության ու ազգի հետագա գոյության ու զարգացման և թշնամու զսպման»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ