26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտոնապես կթաղի/վիդեո/

Փետրվարի հինգին կայանալիք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը նպատակ ունի ցույց տալու նրա լիդերությունը: ՛՛Սրանով, ըստ էության, եռյակը որպես ձևաչափ թաղվելու է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա՝ սա ակնհայտ է, քանի որ այս խորհրդաժողովն էլ ոչ թե եռյակի անունից է կազմակերպվում, այլ հենց Ծառուկյանի նախաձեռնությունն է: 

՛՛Այդ միջոցառումը դառնալու է եռյակի խորհրդանշանական քաղաքական վերջաբանի օր: ՛՛Ժառանգությունն՛՛ ու ՀԱԿ-ը շատ քիչ մանևրելու հնարավորություն ունեն: Նրանք ամբողջովին կամ պիտի ընդունեն Ծառուկյանի խաղի կանոնները, կամ պետք է առանձին գործունեույթուն ծավալեն, սակայն դրա ռեսուրսները չունեն՛՛:

Խորհրդաժողովը, քաղաքագետի խոսքով, նաև նպատակ ունի Ծառուկյանի ուժը ցույց տալու իշխանությանը:

Հիշեցնենք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհդաժողով է հրավիրելու փետրվարի հինգին, որտեղ քննարկվելու են երկրում ստեղծված իրավիճակը, հաղթահարման ելքերը: Եռյակի ուժերից ՀԱԿ-ը նախապես հայտարարել է, որ չի մասնակցելու, ՛՛Ժառանգությունն՛՛ էլ կուսակցության ղեկավարի մակարդակով չի մասնակցելու:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ