24 Մարտի, Ուրբաթ, 2023
KFC

Կան հայ զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել հայկական կողմի տնօրինման տարածք

279923705_379585124205559_5365104383013705719_n

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան հայ զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել հայկական կողմի տնօրինման տարածք: Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, տեղեկացնում է 168 Ժամը;

Նա նշեց, որ զոհերի՝ այս պահի դրությամբ հրապարակված թիվը կարող է փոխվել, քանի որ կան անհետ կորածներ ևս, նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինի զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների թիվը, ճշտելուց հետո էլ կհրապարակեն այդ թվերը:

«Կան դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք»,- ասաց Քոչարյանը:

Ըստ նրա՝ կան դիրքեր, որտեղ կան մարմիններ, որոնք պետք է տեղափոխվեն հայկական կողմի տնօրինման տարածք:

Նրա խոսքով՝ դա այս պահի դրությամբ բարդ խնդիր է, հրադադարի պայմանաներում նման գործողությունները որոշակի ընթացակարգ են պարունակում, ամեն ինչ կլինի ըստ անվտանգային գործողությունների տրամաբանության:

Անդրադառնալով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հայտարարությանը, որ Ադրբեջանը, վստահելի տեղեկությունների համաձայն, ծրագրում է ևս մեկ հարձակում՝ Քոչարյանն ասաց.

«Մենք պետք է զգոնությունը չկորցնենք: Մեր ԶՈՒ-ն համապատասխան տեղեկատվությունները ստուգելու բոլոր հնարավորություններն ունի: Անհրաժեշտության դեպքում մենք պետք է գտնենք այն ռեսուրսները և այն կառավարման հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան կանխել նման զարգացումները»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ