19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի պաշտպանները դատարանում հրապարակեցին Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքները ՀՀ երրորդ նախագահին զրպարտելու գործով

Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի՝ Աջափնյակ-2 նստավայրում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մեկնարկեց «Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործով նիստը:

 

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասել էր. «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվելա, այդ թվում՝ նույն Բադեն Բադենում»:

Երրորդ նախագահի պաշտպանական թիմը հայց ներկայացրեց Խաչատուր սուքիասյանի դեմ: Դատարանը պարտավորեցրեց Խաչատուր Սուքիասյանին ապացուցել, որ Սերժ Սարգսյանը խաղատներում պարտվել է 100.000 ԱՄՆ դոլար գումար:

 

Այսօր դատարանում Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հրապարակեց Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքները:

Ըստ դրանց՝ այդ ցուցմունքներում Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ նման պնդում արել է Սերժ Սարգսյանի վերաբերյալ, որովհետև լսել է, բայց չգիտի՝ ումից, և այդ տեղեկությունն իրեն արժանահավատ է թվացել: Բայց թող իրավապահ մարմինները պարզեն:

«Իրավապահ մարմինները պարզել են՝ մոտ մեկ տարի քննություն ընթանալուց հետո որևէ փաստ չի հայտնաբերվել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի պարտվել այդքան գումար, այլ, որ առհասարակ այցելել է Բադեն-Բադենում կազինո»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Մյուս պաշտպանի՝ Վահագն Գրիգորյանի խոսքով էլ՝ Խաչատուր Սուքիասյանի և դատարանում նրա ներկայացուցչի խոսքերում կա հակասություն:

«Մինչ Սուքիասյանը պնդում է, որ լսել է այդ մասին, նրա ներկայացուցիչն ասել է, որ իր վստահորդը որոշակի հոդվածներ է կարդացել և գնահատողական դատողություններ է արել»,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը դատարանի հայեցողությանը թողեց այս փուլում ապացույցների ներկայացման գնահատումը:

Դատավորը ապացույցներ խնդրեց այն մասին, որ ՀԿԳ քննիչի որոշումը վերջնական է, ինչին Ամրամ Մակինյանը պատասխանեց, որ հսկող դատախազը հաստատել է դրա օրինականությունը:

«Բողոքարկվե՞լ է, թե՞ ոչ այս որոշումը, դա չի նսեմացնում այս որոշման իրավական ուժը»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Դատարանը որոշեց հետաձգել հայցի քննությունը՝ հնարավորություն տալով հայցվոր կողմին գրավոր ապացույցները ներկայացնել նաև պատասխանող կողմին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2022թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15:50-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ