27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռուսների համար սա շատ վտանգավոր է

Մինվոդիում ցավոք սպանված ռուս զինվորականի սպանության մեջ մեղադրվում է հայկական ծագումով երիտասարդը: Կրկին ցավոք, հանցագործն ու հանցագործությունը որոշ իրավիճակներում “ազգային ծագում” ունեն, և մենք դրանից միայն հռետորաբանությամբ խուսափելով հեռու չենք փախչի:

Այդ դեպքում հանցագործությունների շղթան միայն կավելանա: Այս սպանության կապակցությամբ հոդված է հրատարակվել, որում պնդում է արվում, որ հայերը Չերքիազիայի տարածքում /Միվոդին Չերքեզիայի տարածքում է / ռուսներից ավելի շուտ են հայտնվել, ուստի նրանց իրավունքներն առնվազն ռուսների իրավունքներից պակաս չեն, և իբրև թե չերքեզներն ավելի համակրանքով են վերաբերում հայերին, քան ռուսներին:

Տվյալ հոդվածում էլ “էթնիկացվում են” մարդկանց իրավունքները, ինչն իսկապես կրկին շատ ցավալի է: Եթե Ռուսաստանում պետք է շարունակվի “հայրենիքի էթնիկացման” հրահրվող գործոնը, ռուսական հասարակական մշակույթում առաջիկայում անդրադարձ կարվի “ռուս էթնոսի աշխարհագրական տարածք-հայրենիք” հարցի ճշգրտման ուղղությամբ: Ռուսների համար այս ցավոտ խնդրի վերադարձը քննարկումների դաշտ հղի է շատ վտանգավոր հետևանքներով:

Օրակարգում կհայտնվեն ոչ միայն կովկասյան պատերազմի, կովկասյան ժողովուրդների “մոհաջիրության”, ադըղալեզու ժողովուրդների կորուստների, ուբիխ ժողովրդի ոչնչացման և անհետացման, կազակների էթնիկության ճշգրտման /իննսունականներին կազակները միամտաբար նույնիսկ ՄԱԿ-ին էին դիմել՝ իրենց առանձին էթնոս ճանաչելու խնդրանքով/, այլև երկրորդ Համաշխարհայինի տարիներին “պատժված” և դեպորտացված ժողովուրդների խնդիրները:

Հրանուշ Խառատյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ