11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ոչ ադեկվադ ծաղրածուին հիշեցրեք, որ Մոսկվայի մետրոյի 2 կայարաններում, երբ տեղի ունեցան պայթյուններ ու զոհվեց 39 մարդ, և՛ ծուխ կար, և՛ փախնող մարդիկ, բայց դա ահաբեկչություն էր. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայաստանի կառավարիչը, նույն ինքը` վարչապետի աթոռը բռնազավթած կապիտուլյանտը, հայտարարում է, որ այաբեկչություն չկա Սուրմալուի դեպքով, քանի որ և´ ծուխ կա, և´ փախնող մարդիկ:
 
Էս ոչ ադեկվադ ծաղրածուին պետք է հիշեցնել, որ 2010թ. մոսկովյան մետրոյի երկու կայարաններում` Լուբյանկա և Պարկ կուլտուրի,երբ տեղի ունեցավ երկու պայթյուն ու զոհվեցին 39 մարդ, որոնց թվում էր նաև 17 ամյա մի հայուհի` և´ ծուխ կար, և´ փախնող մարդիկ, բայց դա ահաբեկչություն էր: 2021թ-ին երբ Դամասկոսում պայթեցվեց զինվորներ տեղափոխող ավտոբուսը և զոհվեց 14 մարդ, էլի և´ ծուխ կար, և´ փախնող մարդիկ: Դա էլ էր ահաբեկչություն:
 
Ես կարող եմ այսպես թվել ու թվել տարբեր երկրներում տեղի ունեցած ահաբեկչությունները, որտեղ ծուխ էլ կա, փախնող մարդիկ էլ կան: Հետևաբար կոչս էդ նույն սենյակում նստող «մարդկանց»` արա, ձեր մեջ չկա՞ մեկը, որ դրան ասի դու մի խոսա թեմաներից, որոնցից գաղափար չունես. քոնը միայն լափելն ա ու ժողովրդի արյուն ծծելը: Ասեք դրան էդքանը»:
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ