25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է հասկանալ, թե դավաճանության և պայմանավորվածությունների մասշտաբները. Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Շատ է խոսվում Նիկոլ Փաշինյանի դավաճանության, սխալ կառավարման և տարատեսակ թեզերի մասին:
Իմ համար առնվազն ոչ պակաս կարևոր է Արցախի իշխանությունների հարցը: Հետպատերազմական շրջանում չեմ լսել, որ որևէ լուրջ գործընթացներ լինեն պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:
 
Թողնված ահռելի քանակով զինամթերք, թշնամու լավ տեղեկացվածություն, առանց հրամանատարներ զորքեր, փակ և անհասանելի զինամթերքի մասին շրջանառվող լուրեր և այլն:
 
Պետք է հասկանալ, թե դավաճանության և պայմանավորվածությունների մասշտաբները: Շատ դեպքեր վերլուծելով լուրջ կասկածներ ունեմ, որ Արցախի իշխանությունները իրենց փայ, բացի Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած կապից պատերազմից առաջ ունեցել են որոշ պայմանավորվածություններ որոշ երկրների հետ: Այս պահին սա միայն ենթադրություն է իմ կողմից, սակայն վստահ եմ, որ լավ փորելու դեպքում շատ բան կարող է բացահայտվել:
 
Եթե ոմանց թվում է, որ Ֆեմիդայի թուրը Արցախ չի հասնի, ապա չարաչար սխալվում են: Անգամ եթե ոմանք փորփեն թաքնվել երկաթե փեշի տակ: Դա էլ չի փրկի: Որքան ուզում եք, այդքան ոմանց հետ բանակցեք: Ոչ իշխանություն կպահեք, ոչ էլ կմաքրվեք»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ