03 Հուլիսի, Կիրակի, 2022
KFC

«Ի պատասխան շատերի զառանցանքներին, գանգատներին, մտահոգություններին և մեղադրանքներին». Տիգրան Վարդանյան

Tigran-Vardanyan-2

ՀՀԿ  խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեզանից ոչ ոք չի մոռացել, որ Հանրապետականն ու նրա աջակիցները ազգակործան խունտայի միակ թիրախն էին իշխանազավթման պահին և դրանից երկար ժամանակ հետո, մինչև որոշ քաղաքական ուժեր և անհատներ սկսեցին հասկանալ այսպես կոչված թավշյա հեղափոխության իրական դրդապատճառներն ու, ինչպես ասում են, ծառն իր պտղից ճանաչեցին:

 

Անցած չորս տարիների ընթացքում մենք տեսանք արտաքին շահագրգիռ ուժերի անթաքույց աջակցությունը կապիտուլյանտին և իր խունտային, ինչպես նաև` այլ երկրներում տարիներ շարունակ մշակված ու Հայաստանում կիրառված տեխնոլոգիաների առկայությունը: Հենց դրանց միջոցով մեր հասարակությանը մոլորեցրեցին, ազգային արժեքները ոտնահարեցին, պետության հիմնասյուները միտումնավոր խարխլեցին ու թուլացրեցին, հասարակությունը պառակտեցին, սերմանեցին և տաք-տաք են պահում պարտվածի հոգեվիճակը:
Թրքահպատակ իշխանություններն այսօր ավելի ու ավելի են խորացնում վերը նշված հոգեվիճակը, փորձում հոգեբանորեն կոտրել ազգային ոգին` կեղծ խաղաղասիրական կոչերով նվազեցնել պայքարելու ձգտումը, իջեցնել ազգի ինքնագնահատականը, վախեր հաղորդել և այլ ազգակործան քայլեր ձեռնարկել:

2018թ. Սերժ Սարգսյանը հեռացավ խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին: Հեռացավ, որպեսզի մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը: Հեղափոխություն կոչվածի շղարշի ներքո քողարկված իրական նպատակները շատերին այսօր տեսանելի են, իսկ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն խանգարում էր նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով իրեն կանգնեցրել էին ծանր երկընտրանքի առաջ` հեռանալ կամ սեփական քաղաքացիների արյունը թափելով կարճ ժամանակ մնալ իշխանության: Դժվար չէ պատկերացնել, թե հեղափոխության սցենարիստներն ինչ վիճակի մեջ էին դնելու Հայաստանին, եթե արյուն թափվեր` Սերժ Սարգսյանին կանվանեին բտնապետ, իսկ մեր պետությանը` իզգոյ: Կսկսեին ավելի լայն թափով պայքարել Սերժ Սարգսյանի դեմ մինչև հասնեին իրենց նպատակին` հրաժարականին, իսկ հրաժարականը լինելու էր Հայաստանն ու Արցախը պատերազմի մեջ ներքաշելով, քանզի թշնամին վստահաբար օգտվելու էր Հայաստանում ստեղծված անկայուն վիճակից: Սերժ Սարգսյանը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումները Արցախի հարցի և Հայաստանի ապագայի վերաբերյալ չէին համընկնում վերջինիս պատկերացումների հետ: Սերժ Սարգսյանը ոչ մեկինը չէր, մերն էր, ինչն էլ արտաքին խաղացողների սրտով չէր:

 

Սերժ Սարգսյանը նպատակն ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է Հայաստանի անվտանգությունն ապահովել: Նա համաձայնեց դառնալ վարչապետ, որ Արցախի հարցում մեր ամրացած դիրքերն էլ ավելի առաջ տանի ու հասնի Արցախի ինքնորոշմանն ու գուցե անկախությանը, իսկ մինչ այդ բոլորը մեղադրում էին Նախագահին իշխանությունը հավերժ պահել ցանկանալու մեջ և ամեն ինչ արեցին, որ նրան հեռացնեն:

 

Այսօր ավելի բարձր է հնչում այն հարցը, թե ինչու՞ Սերժ Սարգսյանն ուժ չկիրառեց ցուցարարների նկատմամբ: Պատասխանեմ` հեշտ է հետհայացք մեծ-մեծ խոսել: Հեշտ է 2018-ին ասել, որ ճիշտ որոշում է եղել ուժ չկիրառելը, իսկ հետո տեսնելով հետևանքները փոխել սեփական կարծիքը և համարել սխալ: Արտաքին դերակատարներն ունեին Հայաստանում սեփական «տրոյական ձի»-ն, որին էլ 2018-ին հետևեց մեր հասարակությունը:

Ամիսներ անց (դեկտեմբերին), երբ խորհրդարանական ընտրություններ էին` Հանրապետականը սկզբից գրեթե միայնակ, իսկ հետո մի շարք ուժերի հետ միասին աղաղակում, գոռում, ապացուցում ու աղերսում էր մեր ժողովրդին սթափվել, ուշքի գալ, կանխել աղետը քանի դեռ ուշ չէ և այդ ժամանակ մեր կարգախոսն էր` «Եթե մտահոգ ես», ցավոք հաստատվեց աստվածաշնչյան ճշմարտությունը` սեփական հայրենիքում մարգարեներ չկան:

Մենք ամենևին ցանկություն չունենք բարդել բոլոր սխալները այլոց վրա ու հրապարակավ ի տարբերություն շատերի ընդունել ենք, որ կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ, որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում, որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին, որ երկրում կար անարդարության ու կոռուպցիայի բարձր ընկալում, որ բավարար կոշտ չենք եղել իշխանության ներսում ծվարած ու մեր անվան տակ ազդեցություն ու հարստություն դիզողների նկատմամբ, որ ժողովրդի հետ երկխոսելիս մինչև վերջ բաց չենք եղել, որ ավելի շատ կենտրոնացել էինք երկրի արտաքին քաղաքականության վրա, այլ ոչ թե ներքին, որ վստահել ենք մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Այս շարքը դուք կարող եք շարունակել և մեղադրել մեզ տարաբնույթ գործած ու չգործած սխալների մեջ: Երևի էդպես ավելի հեշտ կապրեք:

«Ամեն ինչում Սերժն էր մեղավոր» ասելով, դուք պետք է նաև վերջապես սկսեք տեսնել ձեր սխալները ու սկսեք չխուսափել ապագայի հանդեպ ձեր բաժին պատասխանատվությունից: Սերժ Սարգսյանն ընդունել և պատրաստ է էլի ընդունել սեփական սխալները, բայց ձեր սխալը խնդրում եմ մի վերագրեք իրեն: Ինքը ձեզ չի ստիպել մասնակիցը դառնալ 2018-ի արկածախնդրությանը, իսկ հետո գնալ նախիրի միջից պաչել ամենաբարձր զռացող էշի ճակատն ու առասպելներ հորինել, թե իբր Սերժ Սարգսյանն ա բերել կապիտուլյանտին, կամ իբր համագործակցում է սրա հետ և այլ անհեթեթություններ:

Եթե ուզում ես փոխել աշխարհը` սկսիր ինքդ քեզանից: Թերևս այսքանը»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ