19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերգեյ Լավրովը Բաքվում կքննարկի ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը

Հունիսի 23-24-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախատեսվում են բանակցություններ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ. սպասվում է հանդիպում նաև Ադրբեջանի նախագահի հետ։ Դիտարկվելու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ամբողջ շրջանակը», – ասել է Զախարովան։

Նա նշել է, որ հանդիպումների ժամանակ մանրամասն կքննարկվի տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացին։ Հիշեցնեմ, որ դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասը վերածելու խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ