26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանը ծանր զրահատեխնիկա է կուտակել ադրբեջանական սահմանին . ИРИБ

Ռուսաստանն Ադրբեջանի սահմանի մոտ է ուղարկել ծանր զրահատեխնիկա, հաղորդում է իրանական տեղեկատվական “ИРИБ” գործակալությունը:

Ըստ ստացված տեղեկությունների` Մախաչկալայի բնակիչները նկատել են, որ սահմանի ուղղությամբ զրահատեխնիկա է տեղափոխվում: Դաղստանի խորհրդարանի փոխխոսնակ Նիկոլայ Ալչիեւը ոչ միան  հաստատել է բնակիչների խոսքերը , այլեւ նշել, որ դա կատարվել է նախօրոք պլանավորված ծրագրի համաձայն:

Գործակալությունը տեղեկացնում է, որ անցած շաբաթ Ռուսաստանը բազմիցս փակել է Ադրբեջանի հետ սահմանը: Նշվում է, որ ռուսական զինված ուժերում շարժումն սկսել է այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական սահմանում լարվածություն է առաջացել, Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի թվակազմն ավելացնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ