19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրանց արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կա ու կլինի Արցախի կողքին, ինչքան էլ տարբեր շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի ու Արցախի միջև հակասություններ սերմանել, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արցախ-Հայաստան հակասություններ սերմանելու համար արմատական ընդդիմությունը փորձում է ներկայացնել, թե իրենց իշխանության տարիներին իրենք առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով ու ռազմավարությամբ ու, քանի որ այս իմաստով, մեր արմատական ընդդիմադիրները հատել են բոլոր հնարավոր սահմանները, ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել՝ այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, նաև նրանց արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս ու չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե 1998 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված, այսպես կոչված, «ընդհանուր պետություն» առաջարկը, որում ասվում է. «Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական ու տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Փաշինյանը ևս մեկ մեջբերում արեց. «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «ընդհանուր պետություն» բանակցային փաթեթին հաջորդել է «տարածքների փոխանակման» փաթեթը, որի մասին շատ է խոսվել:

«Այդ բանակցային փաթեթով Հայաստանի այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, որովհետև նշված փաթեթի իմաստն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանն ու փոխարենը ստանում է Լեռնային Ղարաբաղը», – ասաց նա:

 

Վարչապետը հայտարարեց, թե Ռորբետ Քոչարյանն ընդունել է , որ Ղարաբաղն Ադրբեջանինն է Շուշիի ու Լաչինի հետ միասին: Ըստ նրա՝ այս իրողություններն ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակաշրջանում:

«Արձանագրենք, որ Մադրիդյան սկզբունքները, որպես բանակցությունների հիմք ընդունելով, Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս ու բացառել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն», – ասաց վարչապետը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ