05 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2022
KFC

«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. Լավրով

1085467

Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

 

«Մենք պայմանավորվեցինք, թե ինչպես շարունակել աշխատանքը Հարավային Կովկասում, գիտեք, Թուրքիայի նախաձեռնությամբ «3 + 3» ձևաչափի մասին: Առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք նրանց այնտեղ տեսնել: Հաջորդ հանդիպումը պատրաստվում է շատ մոտ ապագայում»,-նշել է Սերգեյ Լավրովը:

 

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ