01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Եթե ամեն նորմալ է, ապա ինչո՞ւ պաշտպանության նախարարին էլ որպես պաշտոնակատար չնշանակեցին, ԱԽ քարտուղարին, ԱԱԾ պետին, մյուսներին». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Հարցին, թե ինչո՞ւ երկրում 3-4 ամիս է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չի նշանակվում, պաշտպանության նախարարը զարմացած դեմքով պատասխանում է՝ «շտաբի պետի պաշտոնակատարն ամբողջությամբ իրականացնում է շտաբի պետի լիազորություններ, ես ուզում եմ հասկանալ, թե խնդիրը ինչի մեջ է»։
 
Եթե ամեն նորմալ է, ապա ինչո՞ւ պաշտպանության նախարարին էլ որպես պաշտոնակատար չնշանակեցին, ԱԽ քարտուղարին, ԱԱԾ պետին, մյուսներին։
 
Միգուցե դա էլ փոխեք։ Գրեք, որ իմաստ չկա որևէ մեկին նախարար նշանակել ու դրեք պաշտոնակատար, մեկ է՝ ըստ ձեր տրամաբանության որևէ տարբերություն չկա։
 
Բոլոր այն զինվորականները, որոնք ի վիճակի էին ԳՇ պետի պաշտոն զբաղեցնել կամ բանակից հանել են, պայմանագրերը չեն երկարաձգել կամ պարզապես այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ իրենց կամքով դուրս գան։
 
Դեռ չեմ խոսում այն զինվորականների մասին, ովքեր իրենց պատվից ցածր են համարում այս իշխանության հետ առնչվելուց և նրանց ենթակայությամբ պաշտոն զբաղեցնելուց։
 
Երկրում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն զինվորականներին, ովքեր կարող են զբաղեցրել ԳՇ պետի պաշտոնը կամ նշանակվելուց կարճ ժամանակ անց համապատասխանել դրան, սակայն նրանք այս պահին ԶՈՒ շարքերում չեն»։
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ