01 Հուլիսի, Ուրբաթ, 2022
KFC

Թե՛ Մեծ Հայրենականը, թե՛ Արցախյան ազատամարտը ամենևին սուգ չի, այլ գործողությունների ծրագիր, միտք, որ նորից ունենալու ենք հաղթական երթ. Դավիթ Հարությունյան

«Տեսանք, ապրեցինք, եղբայրս՝ առավել, քանի որ այդ անջնջելի ընթացքը համընկավ նրա ժամկետային զինծառայությանը»,- 15-ամյա Էլիզա Սարգսյանը 44-օրյա պատերազմի մասին իր ստեղծագործությունից այս հատվածն է առանձնացնում:
Էլիզան Երևանի ու մարզերի տարեկից դպրոցականների հետ մասնակցել է «ԼՈՒՅՍ» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Հայրենական մեծ և Արցախյան պատերազմների թեմաներով հայտարարված շարադրությունների և տեսաուղերձների մրցույթին: Նա զբաղեցրել է առաջին տեղը:

«Լույս» հիմնադրամում այսօրմրցույթի հաղթողների պարգևատրմանարարողությունն էր։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանն իր ողջույնի խոսքում պատմեց, թե ինչպես է ծնվել մրցույթի գաղափարը. «Մենք ուզում էինք զգալ, որ մենք չենք կորցրել մեր երկրի շունչը, և մեր երիտասարդներն իրականում հենց այն սերունդն են, որոնք ունեն մնայուն արժեքներ և որոնք ակնհայտորեն իրենց մեջ ունեն վառվող կրակը՝ վաղն ապրելու այն Հայաստանում, որում իրենք կուզենային ապրել, որ բոլորս կուզենայինք տեսնել»:
Երևանի և մարզերի 14-17 տարեկան պատանիների շրջանակում հայտարարված մրցույթում «ԼՈՒՅՍ» հիմնադրամը չորս անվանակարգերում որոշել է 12 հաղթողներին. 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցնելու համար հաղթողներն արժանացել են դրամական մրցանակների։

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց՝ դժվար է եղել մրցանակակիրների ընտրությունը. «Շատ հետաքրքիր աշխատանքներ կային, և ինչը մեզ համար շատ կարևոր էր՝ այն էր, որ թե՛ Մեծ Հայրենականը, թե՛ Արցախյան ազատամարտն ամենևին սուգ չի, այլ գործողությունների ծրագիր, միտք, որ մենք նորից ունենալու ենք հաղթական երթ: Դա դժվար է լինելու, այո, բայց անելո՞ւ ենք մենք դա՝ այո, ձեր շնորհիվ»:

Ի դեպ, հաղթողներից մի քանիսը դրամական մրցանակի փոխարեն՝ ընտրել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին նվիրատվություն անելու տարբերակը, ինչին ընդառաջ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը կրկնապատկել է փոխանցվող գումարը։

Դրամական մրցանակն ընտրած մի քանի պատանիներ մրցանակ-գումարն ուղղելու են իրենց մարզերում ու համայնքներում սեփական հետաքրքիր նախաձեռնությունների իրականացմանը։

Գեղամ Հայրապետյանը, օրինակ, որոշել է Արմավիրի մարզում գաղափարակից ընկերների հետ բիզնես հիմնել՝ վստահեցնելով՝հետագա շահույթը կուղղեն Զինվորի տանը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ