27 Նոյեմբերի, Կիրակի, 2022
KFC

«Պետություն ենք կորցնում, հասկանո՞ւմ եք…Ի՞նչն է խանգարում բոլորիս միավորվել «ազգակործան պատուհաս» կապիտուլյանտներին հեռացնելու համար…». Էդուարդ Շարմազանով

278980574_719207852599796_764482842427743576_n

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անձնական ամբիցիաները չեն կարող պետական շահից վեր լինել։

 

Նիկոլի հրաժարականը պահանջել են բոլոր նախկին նախագահներն ու գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերն ու ազգային կառույցները՝ եկեղեցի, ակադեմիա,համալսարան…

Բայց Նիկոլը դեռ մնում է, քանի որ պետական շահ ասածը կարծես գերակա չէ անձնական ամբիցիաներից։

 

Ի՞նչն է խանգարում բոլորիս միավորվել «ազգակործան պատուհաս» կապիտուլյանտներին հեռացնելու համար…

Պետություն ենք կորցնում, հասկանո՞ւմ եք…

Այս ռեժիմն այլեւս ապացուցել է, որ բացի քաոսից, պատերազմից,պարտությունից, մահերից ու անպիտան կառավարումից այլ բանի ընդունակ չէ։

Հիմա այսքանը գիտակցողը տունը նստելով ո՞ւմ է օգնում։

Վերջնական կապիտուլյացիայից հետո այլեւս ոչ մեկիդ ու ոչ մեկիս ծառայությունը գրոշի արժեք չի ունենալու։

Դե նստենք հերթով թախտին ու սպասենք՝ ո՞նց է երկրի «հերն անիծվում»։

«Ես»-ը քանդելու է Հայաստանը։

Մի կողմ դնենք անտեր «ես»-ը ու գործենք հանուն Հայաստանի ու Արցախի»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ