27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանն արդեն փաթեթով է գնում եվրոպացի պատգամավորներին. Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ-ի հեղինակությունը վտանգված է: Այսօր մեզ հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

“Ադրբեջանն ուղղակի կաշառքով , արդեն փաթեթով, ոչ թե հատ-հատ գնում է եվրոպացի պատգամավորներին”,- Henaran.am-ին ասաց Ստրասբուրգում գտնվող Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ  մեկ-երկու ամիս առաջ ԵԽԽՎ-ում տարածվել էր եվրոպական մի ՀԿ-ի կատարած ուսումնասիրություն` այսպես կոչված “Խավիարային դիվանագիտությունը”, որտեղ փաստերով ու անուններով նշված էին ԵԽԽՎ այն պատգամավորները, որոնք կաշառված են Ադրբեջանի կողմից եւ յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ ֆինանսվորվել են ու որպես կաշառք ստացել 400-600 գրամանոց տուփերով սեւ խավիար:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, վերլուծությունը տրամադրվել է ԵԽԽՎ-ին, որպեսզի տարբեր քաղաքական խմբերում քննարկվի:

Տիկին Զոհրաբյանը դժվարացավ նշել՝ տվյալ զեկույցին անդրադարձ կլինի քաղաքական խմբերում, թե ոչ, բայց  չբացառեց, որ օրվա երկրորդ կեսին, ազատ դեբատների ժամանակ, սկանդալային վերլուծությանը կանդրադառնան եվրոպացի տարբեր պատգամավորներ:

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը հետեւյալ կազմով` ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյան, պատվիրակության անդամներ` Հերմինե Նաղդալյան, Նաիրա Զոհրաբյան, Արմեն Ռուստամյան եւ Զարուհի Փոստանջյան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ