27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փոքրիկ երգիչներին կհյուրընկալի Ճապոնիան

՛՛Հայաստանի  Փոքրիկ Երգիչներ՛՛ երգչախումբը հրավեր է ստացել Ճապոնիա մեկնելու` համերգային մեծ շրջագայությամբ: Հայ մշակույթի համար էական նշանակություն ունեցող այս ծրագիրը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 7-ից օգոստոսի 12-ը:

Երգչախումբը 16 համերգով հանդես կգա Ճապոնիայի խոշոր քաղաքներում, կունենա բազմաթիվ հանդիպումներ ճապոնացի մշակույթի գործիչների, հայտնի արվեստագետների եւ երիտասարդների հետ:

Շրջագայությունը միտում ունի մերձեցման եզրեր հաստատելու հայ եւ ճապոնացի ազգերի միջեւ, երգչախումբըներկայացնելու է հայկական հարուստ մշակույթը եւ, ինչպես միշտ, հնչեցնելու  նաեւ համաշխարհային անվանիհեղինակների ստեղծագործություններ:

՛՛Հայաստանի փոքրիկ երգիչներ՛՛ երգչախումբը իրենց ողջ շրջագայության ընթացքում նաեւ կկատարի ՛՛Հայ փոքրիկ երգիչներ՛՛ միջազգային ասոցիացիայի եւ Տիգրան Հեքեքյանի կողմից հայտարարված միջազգային մանկական խմբերգային մրցույթի երկու հաղթողների ստեղծագործությունները: Հաղթողները կհայտարարվեն 2012թ-ի Հունիս ամսվա ընթացքում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ