26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մահապատիժ` ալկոհոլ օգտագործելու համար

Իրանական դատարանը մահապատժի է ենթարկել 2 քաղաքացիների`մի քանի անգամ ալկոհոլ օգտագործելու համար, հաղորդում է “ISNA” գործակալությունը:

Տղամարդկանց տեսել են ալկոհոլ օգտագործելիս 3 անգամ: Առաջին 2 անգամը նրանցից յուրաքանչյուրը մտրակի 80 հարված է ստացել: Տղամարդկանց անունները չեն հրապարակվում: Նրնաց մահապատիժը կիրականացվի այն ժամանակ, երբ հաստատվի Իրանի Գերագույն դատարանի կողմից:

Ալկոհոլի գնումը եւ օգտագործումը խստորեն վերահսկվում է, սակայն այն կարելի է ձեռք բերել “սեւ շուկայում”: Չնայած դրան ալկոհոլ օգտագործելու համար մահապատժի ենթարկելը հաճախակի բնույթ չի կրում: Սովորաբար պատիժը նախատեսում է տուգանք, մտրակի հարվածներ կամ բանտարկություն: Ելնելով նախադեպերից` մահապատիժ կիրառվում է այն դեպքում, եթե անձն առաջին անգամը չէ օգտագործում ալկոհոլ եւ դրա հետ մեկտեղ խախտել է հասարակական կարգը:

Իրանում սովորաբար մահապատժի են ենթարկում սպանության, բռնաբարության, զինված կողոպուտի, ինչպես նաեւ թմրանյութեր պահելու եւ տեղափոխելու համար, եթե դրանց կշիռը գերազանցում է 5 կգ-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ