27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ քաղաքացու ոդիսականը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” օրաթերթը վերջերս անդրադարձել է ՀՀ քաղաքացի, փաստաբան Սամվել Տոնյանի ոդիսականին: Ներկայացնում ենք հոդվածը ամբողջությամբ:

«Ոչ վաղ անցյալում օտարության ճամփան բռնեց մեր հայրենակիցներից եւս մեկը՝ Սամվել Տոնյանը: Մարդ, ով իր լուման ունի Արցախյան պատերազմի հաղթանակում, իրավաբան, ով, սակայն նաեւ իր սեփական միամտության զոհը դարձավ: Արցախյան հերոսամարտի մասնակից, իրավաբանական հմուտ գիտելիքներով փաստաբան եւ հաջողակ գործարար, ով զերծ չէր մնում նաեւ բարեգործական ակցիաներից:

ՀՀ շարքային ու միամիտ քաղաքացին կարծում էր, որ քաղաքականության մեջ կարելի է մտնել բարոյականության սկզբունքներով: Թե ինչու նա լքեց Հայաստանը, փորձենք վերականգնել դեպքերի հաջորդականությունը: Ամեն ինչ սկսվեց այն պահից, Նոր- նորքի 2-թաղամասը իր ակտիվ մասնակցությամբ սկսեց աչքի ընկնել ընտրական գործընթացներում: Բնականաբար, Սամվել Տոնյանի հեղինակությունը այս թաղամասում անհերքելի է: Ամենայն հավանականությամբ նա էլ տրվելով իշխանություների խոստումներին, (դա կորող էր լինել միայն պաշտոնը տեսքով, քանի որ վերջինս չուներ ոչ փողի եւ ոչ առավել եվս հասարակության մեջ ամուր դիրք զբաղեցնելու խնդիր) գոնե մոտավոր պատկերացում չունենալով քաղաքական, մեղմ ասած, ոչ այնքան մաքուր խաղի կանոներից, գլխիվայր խորասուզվում է քաղաքական ինտրիգների մեջ: Արդարության առջեւ չմեղանչելու համար պետք է նշել, որ դա նրա մոտ բավականին հաջող է ստացվում: Այդ էին վկայում կուսակցության շռնդալից հաղթանակների շքերթին բերած նրա դափնիները: Սակայն, 2012թ. սկզբներին, արդեն իսկ հասկանալի է դառնում որ իշխանություների եւ Սամվել Տոնյանին ջրերը մեկ առվով չեն հոսելու: Վերջինիս սկսում են հաճախակի նկատել ԲՀԿ-ի տարբեր առանցքային դեր ունեցող կերպարների հետ: Դեռ այն ժամանակ լուրեր էին շրջանառավում, որ Սամվել Տոնյանին խոստացել են Նոր-նորքի թաղապետի պաշտոնը, սակայն հաշվի առնելով, որ այս իշխանություներին Սամվել Տոնյանի նման ինքնուրույն եւ գոնե իրենց համար անկառավարելի մարդ պետք չէր, ամենայն հավանականությամբ, վերջինիս խոստացված պաշտոնում նշանակվելը կամ հետաձգել են կամ այնպիսի պայմաններ են առաջարկել, որին նա չի համաձայնվել:

2012թ. Ազգային ժողովի ընտրություներից հետո, որում թերևս առաջին անգամ ՀՀԿ- ն Նոր-Նորքի 2-րդ զանգվածում պարտությույուն է կրում, իր առաջատարի դիրքերը զիջելով ԲՀԿ-ին, իշխանությունների համար պարզ է դառնում որ ի դեմս Սամվել Տոնյանի , ունի մի հզոր հակառակորդ, որի համար ընտրություներում ԲՀԿ-ին առաջատար դարձնելու համար խոչնդոտ չի հանդիսացել նույնիսիկ Նոր-Նորքի նորանշանակ թաղապետը: Ընդ որում, վերջինս, ըստ մեր աղբյուրների ստացել է այդ պաշտոնը ընտրություներում միայն հաղթանակ ապահովելու խոստման դիմաց: Բնական էր, որ ՀՀԿ- ն պետք էր քայլեր ձեռնարկել Սամվել Տոնյանին չեզոքացնելու ուղղությամբ, առավել եւս որ ընդամենը մեկ տարի անց տեղի էին ունենալու Նախագահական ընտրություները: Բնական է Սերժ Սարգսյանի պարտությունը կահնգեցներ ՀՀԿ- ի կազմալուծմանը:

Իսկ հետաքրքիրը դեռ առջեւում է, երբ արդեն բոլորին պարզ է դառնում, որ Սամվել Տոնյանը այլեւս չի աջակցելու իշխանական կուսակցությունը, գործի դնելով ուժային կառույցների ողջ ներուժը, մի ամբողջ որս են սկսում՝ նրան իրենց թիմի աջակիցների շարքերում տեսնելու, կամ վերջնականապես նիտրալիզացնելու համար:

Սկսվում են Տոնյանի բնակարանի եւ գիշերային ակումբների խուզարկություները, չեն խորշում անգամ խուզարկել Տոնյանի մոր բնակարանը: Եվ այ քեզ զուգադիպություն, ընտրություններից մի որոշ ժամանակ անց Համացանցը հեղեղվում է մի տեսանյութով, որում հստակ երեւում է Սամվել Տոնյանի ծննդյան վկայականը: Ըստ այդմ, նրա հայրը ադրբեջանցի է եւ ստացվում է, որ Տոնյանը դավաճան է: Այստեղ ուշագրավն այն է որ տեսանյութի համացանցում հայտնվելեուց ընդամենը մեկ ժամ անց, Սամվել Տոնյանի առանձնատան դիմաց է հավաքվում մի մեծ ամբոխ, որն անչափ անկառավառելի էր: Մեզ չհաջողվեց ճշտել, թե այդ պահին Սամվել Տոնյանի տանը մարդ եղել է թե ոչ, սակայն ամենայն հավանականությամբ կարելի է ասել որ գոնե կինը ու երեխան տանն են եղել: Երբ ամբոխը ներս է մտնում՝ այդ պահին տանը ոչ ոք չի լինում: Վստահաբար կարող ենք ենթադրել, որ ամենեւին էլ պատահական չի եղել եւ՛ պահի ընտրությունը, եւ՛ առավելեւս տեսանութի համացանցում հայտնվելուց ու ընդամենը մեկ ժամում այդքան շատ մարդկանց հավաքը: Անգամ մանկահասակ երեխային պարզ էր, որ սա նախապես կազմակերպված, և լավ պլանավորած օպերացիա է եղել: Մեզ հետ զրույցում Տոնյանի հարևաներից մեկը (որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում) հավաստիացրեց որ ամբոխում որը հավաքված է եղել Տոնյանի տան մոտ. նա գրեթե ոչ ոքի չի ճանաչել. բացառությամբ մի քանիսի որոնք աչքի են ընկել ավելի զուսպ պահվացքով:

Վերլուծելով այս փաստը հասկանալի է դառնում որ “ակցիաի” մասնակիցների հիմնական մասը Նոր-Նորքի բնակիչներ չեն եղել, հակառակ դեպքում նրանց կճանաչեր Տոնյանի հարևանը: Եվ ուրեմն ովքեր են եղել նրանք և ում ձեռագիրն էր՝ եզրակացությունները թողնում ենք ընթերցողին: Նշենք միայն, որ այս դեպքերից հետո Սամվել Տոնյանին այլեեւս ոչ ոք չի տեսել: Նրա անհետանալուց քիչ հետո անհետանում է նաեւ նրա ընտանիքը: Սակայն, սրանով չի ավարտվում Սամվել Տոնյանի ոդիսականը:  Բոլորովին վերջերս, ՀՔԾ ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի Սամվել Տոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածների հատկանիշներով: Մնում է ենթադրել, որ թեեւ նա հայրենքից շատ հեռու լինելով հանդերձ, միեւնույն է վտանգ ներկայացնում ներկա իշխանություներին:

Իսկ լավ ճանաչելով նրա հայրեանասեր խառնվածքը՝ պետք է արձանագրել, որ նա պետք է մի օր վերադառնա, սակայն իշխանություները իսպառ բացառում են նրա վերադարձի վերջին հնարավորություները:

Հ.Գ. Չէիք մտածում, որ Սամվել Տոնյանի մի լուսանկար անգամ գտնելու համար ստիպված կլինենք այդչափ ջանքեր գործադրել: Համացանցային բոլոր կայքերից ինչ-որ մեկը հանել է նրա մասին պատմող բոլոր նյութերը, լուսանկարները: ստացվում է, որ նման մարդ կամ չկա կամ չի էլ ապրել Հայաստանում: Իսկ մեք հուսանք որ դա այդպես չի»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ