03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իրանը տարանցման հիմնական ուղին դիտարկում է ոչ թե Ջուլֆա-Ջուղա-Երասխ երկաթգիծը, այլ՝ Սյունիքով «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին. դրա շինարարությունն առաջնահերթություն է. իրանագետ

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հստակորեն արձանագրել է, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային հանգույցի իրանական ծրագրում պաշտոնական Թեհրանը որպես տարանցման հիմնական ուղի դիտարկում է ոչ թե Ջուլֆա (Իրան) – Ջուղա (Նախիջևան) – Երասխ (Հայաստան) երկաթգիծը, այլ հենց Սյունիքի մարզով անցնելիք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին, Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ուշագրավ է, որ այս մասին խոսելով երկու անգամ, իրանցի դիվանագետը շատ ուղիղ տեքստով հիշեցրել է, որ նույնիսկ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դեպքում առաջարկվող երկաթուղային տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Հայաստանի Սյունիքի մարզով անցնող և Երևան-Թեհրան ուղիղ ցամաքային հաղորդակցությունն ապահովող ճանապարհի կարևորությունը, ուստի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը պետք է մնա առաջնահերթություն։

Հաշվի առնելով նաև իրանական կողմի դիրքորոշումները, Հայաստանում ևս պետք է շատ հստակ արձանագրվի, որ մեր պետության ներքին և արտաքին անվտանգ հաղորդակցությունն ու զարգացումը ապահովելու համար առաջնային և կենսական անհրաժեշտություն է, ոչ թե Մեղրիի տարածաշրջանով «մայրցամաքային» Ադրբեջան – Նախիջևան – Թուրքիա երկաթուղային կապի ապահովումը, այլ հենց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին, որով էլ պետք է անցնեն իրանական «Պարսից ծոց-Սև ծով» և հնդկական «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային հանգույցները», – գրել է Ոսկանյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ