25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:

ՄԱԴԱԹԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Համայնք տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաքից այն հեռու է 24 կմ։

Ընդհանուր առմամբ համայնքը լեռնային է, ունի 506.4 հա տարածք, որից 225.06 հա գյուղատնտեսական նշանակություն, 262.85 հա անտառային հողեր։ Մադաթաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։
Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (18-19-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), կամուրջ (17-րդ դար), աղբյուր (17-րդ դար), խաչքար «Ժայռախաչ» 13-14 դդ, սրբատեղի «Ըխտըլհազ» 19-20 դարեր․ գյուղում հաշվառված է 6 հուշարձան։
Մինչև 2020 թվականի օկուպացիան համայնքի բնակչության թիվը կազմում էր 104 մարդ, կար 30 տնտեսություն։ Ինչպես ողջ Արցախում, այնպես էլ այստեղ՝ բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ»։

272418008_10226835825945378_6782601165733344984_n

272445209_10226835825785374_8573922568933543114_n

272709892_10226835825865376_8061718935170786452_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ