26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկման փուլում է՝ կառաջադրի ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկման փուլում է՝ կառաջադրի ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Առաջիկայում ավելի հստակ կներկայացնենք մեր չափանիշները։ Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել։ Նա պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը», – ասաց Մինասյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած չափանիշներին, թե նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ, «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանն արձագանքեց.

«Բավականին վտանգավոր էր այդ հայտարարությունը, թե պետք է բոլոր ինստիտուտների միջև ներդաշնակեցում տեղի ունենա։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը որպես հանրապետության նախագահ ուզում է տեսնել մեկին, ով ընդհանրապես որևէ առարկություն չի հնչեցնի որևէ հարցի հետ կապված»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ