27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սիրիացի զինվորականները հրաման են տվել սպանել խաղաղ բնակիչներին

Սիրիական իշխանությունները հրաման ե տալիս զինվորականներին եւ ոստիկաններին ոչնչացնել ամբողջական գյուղեր եւ սպանել դրանց բնակչությանը: Այս մասին “Sky News”-ին պատմել է ապստամբների մոտ գերի ընկած  ազգային բանակի զինծառայողը: Հեռուստաընկերության տվյալներով` զրույցը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի հետ սահմանի վրա:

Գերին մասնավորապես պատմել է, որ երկրի ղեկավարությունը խաբում է բանակին` համոզելով, որ իրենց թիրախը ահաբեկիչներն են: Հեռուստաընկերության եւս մեկ զրուցակից հայտնել է, որ հրամանները հիմնականում ուժային կառույցների ղեկավարության կողմից են լինում:

Սիրիայի ղեկավարությունը հակամարտության ամենասկզբից էր հրաժարվում, որ խաղաղ բնակիչներին սպանելու հրաման է տվել, մասնավորապես, 2011-ի դեկտեմբերին “ABC News” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել էր, որ միայն խելագարը հրաման կտա սպանել իր հայրենակիցներին: Սիրիական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք պայքարում են ահաբեկիչների դեմ:

Սիրիացի գերիների հայտարարությունները հնչել են ազգային բանակում դասալքության դեպքերի ֆոնի վրա: Հատկապես մեծ աղմուկ  է բարձրացրել ռազմաօդային ուժերի 2 օդաչուների փախուստը Հորդանան եւ գեներալի գլխավորությամբ 30 զինծառայողների փախուստը Թուրքիա: Եվս մեկ գեներալ, ով փախել էր մեկ ամիս առաջ, հայտնել էր, որ սիրիական բանակը “ֆիզիկապես եւ բարոյապես ոչնչացված է”: Նրա խոսքով` ներկա պահին իշխանությունները կորցրել են վերահսկողությունը երկրի տարածքի 60 տոկոսի վրա:

Սիրիական հակամարտությունն սկսվեց 2011-ի մարտին: Մինչ այժմ ՄԱԿ-ի տվյալներով` զոհվել է ավելի քան 15 հազար մարդ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ