26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԽԽՎ-ն քննարկում է Ադրբեջանի քաղբանտարկյալներին վերաբերող զեկույցի հիման վրա կազմված բանաձեւը

Այսօր` հունիս 26-ին ԵԽԽՎ Մարդու իրավունքների ու իրավական հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել բանաձեւի նախագիծը, որը կազմվել է գերմանացի պատգամավոր Քրիստոֆեր  Շտրասերի` Ադրբեջանի քաղբանտարկյալներին վերաբերող զեկույցի հիման վրա, գրում է “Armenia today”-ը:

Հանձանաժողովի նիստն անց է կացվել դռնփակ լրատվամիջոցների  համար, այդ պատճառով էլ առայժմ հայտնի չեն մանրամասները: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարել է, թե “զեկույցը կազմվել է ոչ թե Ադրբեջանի վերաբերյալ, այլ ընդհանրապես` քաղբանտարկյալների“: Նա նշել է, որ ադրբեջանցի պատգամավորները դեմ են քվեարկել զեկույցին, սակայն չի բացատրել` ինչու են պատգամավորները դեմ քվեարկել, եթե զեկույցն իրենց չի վերաբերում:

Միաժամանակ ԵԽԽՎ-ի աղբյուրները հայտնել են “Turan”-ին, որ քննարկումները սուր բնույթ են կրել եւ շոշոփել են Ադրբեջանին վերաբերող հարցեր: Ադրբեջանական կառավարությանն առընթեր ոչ կառավարական 30 կազմակերպություններ հայտարարել են, որ Շտրասերի զեկույցը ոչ օբյեկտիվ է, քանի որ նա այն կազմել է առանց Ադրբեջան այցելելու:

Շտրասերը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով զեկուցող է նշանակվել 2009-ին: Սակայն Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս նրան թույլ չեն տվել երկիր ժամանել` պնդելով, որ “քաղբանտարկյալ” տերմինը ճշգրիտ նշանակություն չունի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ