26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ծիծաղելի եք , պարոնայք կապիտուլյանտներ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծիծաղելի , եք պարոնայք կապիտուլյանտներ

Արցախի 80 տոկոս տվողները հայտարարում են, որ առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեցրել են ու ցույց են տվել՝ ինչպես պետք է աշխատել։

Ձեր «աշխատածը» տեսել ենք։

Ձեր աշխատածը Շուշին ու Հադրութ հանձնելն է։
Դադիվանք ու Ղազանչեցոցը հանձնելն է։
Սյունիքում թուրքի համար «կանաչ լույս» վառելն է։

Հայաստանի 41 քառակուսի կմ տարածք թշնամուն զիջելն է։
Թուրքիայից հանդիպում մուրալն է։
Ասում է ՝ առաջին անգամ ՀԱՊԿ -ն աշխատեցրել ենք։

Յա,իրո՞ք։

Փաստորեն կապիտուլյանտների ԱԽՔ -ի խոսքից կարելի է եզրակացնել, որ Ալիեւին խայտառակորեն պարտված Փաշինյանն աշխատեցնում է ՀԱՊԿ-ն, այդ թվում ՌԴ -ն Պուտինի գլխավորությամբ։Շատ համեստ էք, շաաաատ։
Իսկ իրականում՝  ծիծաղելի։

«Мимино» ֆիլմի հերոսն այստեղ կասեր՝ сначала подумай,потом говори».

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ