20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Կասկածո՞ւմ եք իմ պատրաստակամության վրա». Անդրանիկ Քոչարյանը՝ Թուրքիա մեկնելու մասին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հայկական կողմից հատուկ բանագնաց նշանակելու մասին հարցին

Անդրանիկ Քոչարյանը թվարկեց նախ Ռուբինյանի առավելությունները՝ նա ԱԺ նախագահի տեղակալն է, իսկ դրանից առաջ եղել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ, բայց կա նաև այլ հանգամանք, որը ՔՊ-ական պատգամավորի մոտ համոզմունք է ձևավորել.

«Խնդիրը միայն Ռուբինյանինը չէ, համոզված եմ, որ նա կունենա բավականին ներկայանալի աշխատակազմ այս հարցերի շուրջ բանակցելու համար։ Եթե դնեին ավելի երկար դիվանագիտական փորձ ունեցող մարդու, դուք կրկին կհարցնեիք, թե ավելի լավը չկա՞ր»,- խոսքն ուղղելով լրագրողներին՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, որ կիրականացվեն Հայաստան-Թուրքիա չարտերային թռիչքներ, և հարցին՝ պատրա՞ստ է անձամբ գնալ Թուրքիա, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ինչու դուք կասկածո՞ւմ եք իմ պատրաստակամության վրա։ Եթե իմ կենսագրությունը կարդաք, ապա կհասկանաք, որ կան պաշտոնյաներ, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում ոչնչի առաջ կանգ չեն առել։ Այդ հարցն ինձ մի տվեք»։

Հարցին էլ, թե Հայաստանն ինչ դրական ազդակներ է ստանում Թուրքիայից, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ պրոցեսներ են գնում, որը պետք է միտված լինի հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղության հասնելուն։ Եվ իշխանական պատգամավորի պնդմամբ՝ այդ ամենը կատարվելու է առանց հայկական կողմի շահերի կորստի։

«Հիմա այդ գործընթացներն այնպես պետք է արվի, որ ձեր մոտ էլ կասկածներ չլինի՝ բանագնացը պատրա՞ստ է, թե՞ չէ։ Բանագնացը նշանակված է, երբ դուք այդ հարցը տալիս եք, կասկածում եք, որ բանագնացը կարող է արձանագրել հաջողություններ։ Դուք թերահավատ եք»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ