11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու հայտարարությունը. ԱՄՆ պետքարտուղար

Ողջունում և խորապես աջակցում ենք Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները, թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Ողջունում ենք և խորապես աջակցում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին», – գրել է նա:

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ։

ՀՀ ԱԳՆ-ից էլ հաղորդել են, որ Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ