26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ալեն Սիմոնյանը ոնց լայքի և շեֆերին հաճոյանալու (տարբեր ժամանակներում՝ տարբեր շեֆերի) համար ստատուս գրող կար՝ այդպես էլ մնացել է. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ալեն Սիմոնյանը ոնց լայքի և շեֆերին հաճոյանալու (տարբեր ժամանակներում՝ տարբեր շեֆերի) համար ստատուս գրող կար՝ այդպես էլ մնացել է:
 
Նաև այն պատճառով, որ առանց «Պատիվ ունեմ» խմբակցության գրավոր որոշումը (որը մենք ներկայացնելու էինք երկուշաբթի օրվա ֆրակցիայի նիստին) ստանալու, ենթադրում եմ, հիմնվելով Պետրոս Ղազարյանի ԴԵՌ ԵԹԵՐ ՉԳՆԱՑԱԾ հաղորդման ժամանակ հնչեցրածս կարծիքի վրա ստատուս է գրում՝ փորձելով իր պաշտոնանկության հարցը որպես պետությանը սպառնացող վտանգ ներկայացնել։
Հետաքրքիր է, իսկ Հունաստանում պարելիս կամ «խնայողությունների» հաշվին թանկարժեք մեքենա գնելիս էլ էր մտածում պետությանը սպառնացող վտանգի մասին:
 
Պետությանը սպառնացող վտանգը հենց ձեր նմանների կակիստոկրատիան է: Ու մեծ հաշվով Ալեն Սիմոնյանը իր խոսքի արժեքը գիտակցելու, լրջանալու խնդիր ունի. գերիների նկատմամբ «մեղադրական դատավճիռ» կայացնելուց ու նրանց դասալիք հռչակելուց հետո, երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուց հետո, միակ ճիշտ քայլը կլիներ գոնե լռելը:
Իսկ ինչ վերաբերվում է սահմանին առկա կրակոցներին, ապա պետք է նշեմ՝ քանի ձեր իշխանությունը պետության ղեկին է, սահմանին անընդհատ կրակելու են, անընդհատ նոր զոհեր և գերեվարման դեպքեր են գրանցվելու․ Հայաստանը շարունակելու նոր տարածքներ կորցնել»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ