26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔՊ-ական պատգամավորները խուլիգանություն արեցին, իսկ հետո անմեղ աչքերով դատապարտեցին ծեծը. «Հայաստան» դաշինք

ԱԺ «Հայաստան» դաշինքն ամփոփել է անցած շաբաթվա քաղաքական «Հայաստան» խմբակցության պատգամավորների շարքերն այս շաբաթ համալրվեցին․ երդում տվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Խմբակցությունը լսումներ հրավիրեց ռազմագերիների հարցով, որը սակայն ստիպված էր բոյկոտել, որովհետև այն անցնում էր փակ և գործող իշխանությունը ներկայացել էր վարչությունների պետերի մակարդակով։ Իսկ սահմանագծման և սահմանազատման խնդիրների վերաբերյալ հայտարարության նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 15-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում։

Թեժ էր ԱԺ-ի շենքում․ ՔՊ-ական պատգամավորները խուլիգանություն արեցին, հարձակվեցին «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների վրա, իսկ հետո անմեղ աչքերով դատապարտեցին ծեծը։ Հնչեցին նաև սեռական բնույթի հայհոյանքներ։ «Ժողովրդավարության բաստիոնը» կառուցած ուժը հրաժարվեց ապաքրեականացնել վիրավորանքը, սահմանափակեց ԶԼՄ-ների ազատ գործունեությունը։

Շատ բուռն անցավ նաև կառավարության հետ հարց ու պատասխանը․ Նիկոլ Փաշինյանին հունից հանեցին Արցախյան կարգավորման վերաբերյալ հարցերը։ Այդ ընդհանուր աղմուկի մեջ ընդունվեց հաջորդ տարվա պետբյուջեն։

Թե ինչպես անցավ խորհրդարանական շաբաթն, առաջարկում ենք դիտել տեսանյութում»,- գրված է դաշինքի ֆեյսբուքյան էջում՝ կից ներկայացնելով տեսանյութը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ