25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իր պնդումը ապացուցող որևէ թուղթ Նիկոլը չի կարող հրապարակել, որովհետև այդ թուղթը չկա. Արմեն Աշոտյան

ՀԿԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հատուկ մտավ այն դաշտ, որտեղ իրեն 1.5 տարի է՝ բոլորը «փետրել» են: «ԼՂ-ի բանակցությունների հարցով սուտ ասելու համար իրեն «փետրել» են Ռուսաստանի ԱԳՆ-ն, ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագհը և Մարիա Զախարովան, էլ չեմ ասում ՝ մենք:

Իր պնդումը ապացուցող որևէ թուղթ Նիկոլը չի կարող հրապարակել, որովհետև այդ թուղթը չկա, բայց ես կարող եմ, որովհետև բաց աղբյուրները արդեն դրա մասին խոսել են: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մինչև 2018 թվականի հայտնի իրադարձությունները, եղել է բանակացություններում՝ պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի ձեւակերպմամաբ, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար»,- ասում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

TV 5

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ