26 Հունվարի, Չորեքշաբթի, 2022
KFC

Ձմռանը՝ ընտրություններից առաջ, Վանաձորում ասֆալտ փռել կարողանում են, բայց սահմանին ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարին չեն կարողանում իրականացնել․ պատգամավոր

59edf94f8d247b348d0110787b8f76ee_M

Այս իշխանությունները շատ ու շատ գործողություններ իրականացնում են այն տրամաբանությամբ, որ հանկարծ չջղայնացնեն թշնամուն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նա կարծիք հայտնեց, որ սահմանին ամրաշինական ու կահավորման անհրաժեշտ աշխատանքներ չկատարելը այդ տրամաբանության շրջանակում է տեղավորվում։ Բացի այդ՝ իշխանությունը ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին մերժում է առաջնագիծ մեկնելու և իրավիճակին ծանոթանալու թույլտվություն տրամադրել, բայց այդ թույլտվությունը տալիս է իշխանական պատգամավորներին։

«Որովհետև իշխանական պատգամավորները գնում, նկարվում են, ասում են՝ ճանապարհը անվտանգ է, դրանից մի քանի ժամ հետո այդ ճանապարհին մաքսային կետ է տեղադրվում։ Ինչ վերաբերում է ամրաշինական, ինժեներական աշխատանքներին, այս իշխանությունների համար միշտ ձմեռ է։ Միշտ հնարավորություն չկա իրականացնել ամրաշինական աշխատանքներ։ Ձմռանը՝ ընտրություններից առաջ, Վանաձորում ասֆալտ փռել իրենք կարողանում են, իսկ ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարին չեն կարողանում իրականացնել», – նշեց պատգամավորը։

Հայկ Մամիջանյանն ընդգծեց՝ իշխանության պատասխանատվությունն է մայիսից Հայաստանի սուվերեն տարածք մտած թշնամուն դեմ հանդիման կանգնած զինվորին անհրաժեշտ պայմաններով ապահովելը։

«Այն բոլոր ահասարսուռ լուսանկարները, որոնց մասին ես ամաչում եմ խոսել, երբ զինվորները լուսանկարում են, որ քամին իրենց կեցավայրը ծածկող տենտը քշել, տարել է, և իրենք մնացել են բաց երկնքի տակ, ա՛յ այս պարագայում իշխանություն կոչվածները չեն կարող հղում անել ո՛չ անցյալին, ո՛չ նախորդիվ կնքված փաստաթղթերին, պայմանագրերին, «թալանածին», սա 100 տոկոսով իրենց պատասխանատվությունն է, որն, ինչպես շատ ու շատ այլ բաներ, իրենք ձախողել են», – ասաց Մամիջանյանը։

 

Պատգամավորի խոսքով՝ ամրաշինական և շատ այլ աշխատանքներ չեն կատարվում, որովհետև մենք չունենք հայամետ իշխանություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ