23 Հունվարի, Կիրակի, 2022
KFC

«Կամային հաղթանակի ֆոնին, այնուհանդերձ, ցանկանում եմ ամրագրել մի քանի փաստ». Լևոն Նազարյան

Levon-Nazaryan-3

Լևոն Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել ՏԻՄ ընտրություններում սկզբունքային հաղթանակ տոնած մեր ընդդիմադիր ընկերներին։

Կամային հաղթանակի ֆոնին, այնուհանդերձ, ցանկանում եմ ամրագրել մի քանի փաստ.

1. Մեր հասարակությունն առավել ուշադիր է անմիջականորեն իր համայնքին վերաբերող խնդիրներին։ Ընդհանուր մեծ հայրենիքի գաղափարը գրեթե կրել է լոկալ տեսք։ Մարդիկ համայնքներում մեծամասամբ ընտրել են ընդդիմադիր ուժերին, իսկ մի քանի ամիս առաջ ազգային ժողով գործուղեցին կապիտուլյանտներին։

Այս հանգամանքը լայն դաշտ է բացում քաղաքական ուժերի համար՝ ակտիվ քարոզչական արշավ սկսելու համար, որպեսզի յուրաքանչյուր ոք հասու դառնա միասնական պետության կարևորությանը և դրա գործառաթային անփոխարինելիությանը։ Այլևս հրատապ է, որպեսզի ուժեղ Մասիսի, ուժեղ Աբովյանի, ուժեղ Ապարանի հետ մեկտեղ քաղաքացիները առավել քան երբեք կարևորեն ուժեղ ու միասնական Հայաստան ունենալու հրամայականը։

2. Այս ՏԻՄ ընտրություններում հաղթեցին անձերը՝ իրենց տեսակով ու իրենց աշխատանքով։ Պետք է փաստել, որ քաղաքական ինստիտուցիոնալիզը պարտվեց անձնական խարիզմատիզմին։ Սույն հանգամանքը բխում է նաև մեր ազգային առանձնահատկություններից, բայցևայնպես քաղաքական ուժերը ստացան պատվեր իրենց ասելիքը, գործն ու մոտեցումները նորովի ամրագրել համարժեք կերպարներով։

3. Կրկին անգամ փաստվեց, որ պայքարը հանուն հայրենիքի և պետության սուվերենության վերականգնման ընթանալու է «ներքևից-վերև» սկզբունքով։ Քաղաքացիական գիտակցության զարթոնքը և պատասխանատու դիրքորոշման արթնացման մղումն են ի վիճակի լինելու խմորել կապիտուլյանտների դուրս շպրտումը։

Ակներև է, որ քաղաքական ուժերն այլևս իրենց օրակարգում պետք է ունենան թիվ մեկ խնդիրը՝ ձեռքը ժողովրդի գիտակցական զարկերակի վրա պահելը, նրան արթնացնելը, նրա հետ և հանուն նրա պայքարի դուրս ելնելը»։

 
 
KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ