24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնական. ադրբեջանցիները սպանել են արցախցուն. ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են, հաղորդում են Արցախի ԱԱԾ-ից։

«Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու ադրբեջանցիների հանցավոր գործողությունները։

ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ», – ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ