19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիեվը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցով». Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստենք, որ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիեվը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցով։

Փաստենք, որ Արմեն Գրիգորյանը այնքան անգրագետ է, որ 3 տարուց ավել ԱԽՔ եւ մանկական խաղերից մեզ հայտնի ПЕТУШ կարգավիճակով (որովհետեւ որեւէ դիվանագետ չէր համաձայնել ստանձնել այդ պաշտոնը) մի քանի ամիս Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար աշխատելուց հետո չի տարբերում ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից։ 

Փաստ է նաեւ այն, որ Սերժ Սարգսյանի «համբերատար բանակցողի» գործելաոճի արդյունքում հիշյալ իրադարձությունից հետո` 2015 թվականի հունվարի 2-ին ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, իսկ 2016-ին ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված զորահանդեսին ցուցադրվեց ՀՀ ԶՈՒ կողմից ձեռք բերված կարեւորագույն զինատեսակներից մեկը՝ «Իսկանդերը»»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ